13.09.2024|
06:55
Սպասում ենք, սպասում, ամբողջ կյանքում ինչ-որ բանի ենք սպասում, ու ամեն սպասում պսակվում ա հերթական հիասթափությամբ, ու ամեն սպասում ավարտվում ա նոր սպասումով։ Ձմեռը գալիս ա՝ գարնանն ենք սպասում, ամառը գալիս ա՝ աշնանն ենք սպասում։ Մի սպասումը դեռ չավարտած, նոր սպասում ենք սկսում սպասել։ Հազար տարի առաջ ենք ծնվել, բայց դեռ սպասում ենք, որ ծնվենք, մի ամբողջ կյանք ապրում ենք երկրի վրա, բայց դեռ սպասում ենք, որ սկսենք ապրել՝ ա՛յ, սրանից հետո վերջապես կսկսեմ ապրել, էս էլ անեմ ու կսկսեմ ապրել, իսկ ապրելու ժամանակը տենց էլ չի գալիս․․․